Մաշա Մնջոյանը շարունակում է հաղթարշավն ավստրալական «Ձայնը» նախագծում. նա հայտնի երգը սկսել է հայերենով (ՎԻԴԵՈ)

05.07.2020, 21:52
Պարզապես ցնցող է. Մաշա Մնջոյանը շարունակում է հաղթարշավն ավստրալական «Ձայնը» նախագծում, նա հայտնի երգը սկսել է հայերենով. ՎԻԴԵՈ
Մաշա Մնջոյանը շարունակում է հաղթարշավն ավստրալական «Ձայնը» նախագծում. նա հայտնի երգը սկսել է հայերենով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող Մաշա Մնջոյանը մասնակցում է ավստրալական «Ձայնը» նախագծին։

Մրցույթի հերթական Playoffs փուլում Մաշան գերել է ժյուրիի անդամներին և իր մարզիչ Բոյ Ջորջին, ում կողմից ստացել է ուղեգիր դեպի հաջորդ փուլ:

Մաշայի հերթական մրցակիցը Էլիս Սենե-Լեֆաոն էր։ Աղջիկները կատարել են Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing հիթը:

Մաշան երգի առաջին տողերը կատարել է հայերեն, ինչը դուր է եկել նրա մարզչին:

«Մաշա, ինձ դուր եկավ հայերենի միաձուլումն այս երգին, դու ճիշտ զգացմունք էիր դրել դրա մեջ, ու ես քեզ հավատացի»,-նշել է Բոյ Ջորջը:–0–