Լառա Ֆաբիանին գերած Հակոբ Ղասաբյանը ելույթ կունենա ֆրանսիական «The Voice»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)

25.04.2020, 20:46
Լառա Ֆաբիանին գերած Հակոբ Ղասաբյանը ելույթ կունենա ֆրանսիական «The Voice»–ի կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
Լառա Ֆաբիանին գերած Հակոբ Ղասաբյանը ելույթ կունենա ֆրանսիական «The Voice»–ի կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված տաղանդաշատ Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի կատարումներով շաբաթներ առաջ գերեց ֆիրանսիացի հայտնի աստեղերին՝ Լարա Ֆաբիանին, Պասկալ Օբիսպիրոնին, Ամել Բենթին ու Մարկ Լավուանին և ընդգրկվեց համաշխարհային «Ձայնը» նախագծի մասնակիցների թվում։

Загружается новость ... "Лево"

Բազմաթիվ միջազգային նախագծերի դափնեկիր հայ պատանին հաղթահարել է նաև մենամարտ փուլն ու այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում, որտեղ մարզիչը՝ Պասկալ Օբիսպրոն, կընտրի ընդամենը 3 մասնակցի։

Ի դեպ, հայ պատանին կարանտինի օրերին թաղամասի բնակիչների համար ամեն օր տան պատշգամբից կազմակերպում է փոքրիկ համերգներ։–0–