+4
Եղանակը Երևանում
Հայ

Ջամալայի ներկայացուցիչներն ադրբեջանական բանկի հաշվեհամար են ուղարկել. կազմակերպիչները պարզաբանում են երգչուհու երևանյան համերգի չեղարկումը

20:21
01 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհի Ջամալայի երևանյան համերգը չեղարկվել է։ 

Այսօր համերգի կազմակերպիչները պարզաբանել են ստեղծված իրավիճակը։ 

«Փետրվարի 14-ին Երևանում «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ առաջին անգամ պետք է կայանար հայտնի երչուհի Ջամալայի մենահամերգը, սակայն երգչուհու պաշտոնական էջում երեկ հրապարակվեց տեղեկություն, որ համերգը չի կայանալու։ Բացի այդ 168.am-ին երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել էր, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել», – նշվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։ 

«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, նշում է, որ խնդիրն առաջացել է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարից: 

«Համերգի համար, երբ որ առաջին պայմանագիրը իրենք ուղարկեցին, նշված էր, որ 2019-ի դեկտեմբերի 17-ին մենք կանխավճար պետք է փոխանցեինք, բայց քանի որ առջևում Ամանորն էր, մենք պայմանավորվեցինք փոխանցումը կատարել հունվարի 10-ին, իրենք համաձայնվեցին: Խնդիրն առաջացել է նրանից, որ Ջամալայի ներկայացուցիչները մեզ ուղարկել են ադրբեջանական բանկի հաշվեհամար, չնայած, որ բանկը գտնվում է Լոնդոնում, բայց Բաքվի «MuganBank»-ն է: Դե, բնակաբար, Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։ Հետո մենք խոսեցինք իրենց հետ, բացատրեցինք իրավիճակը, նրանք մեզ առաջարկեցին գնալ Թիֆլիս և այնտեղ առձեռն տալ մի մարդու այդ գումարը, բայց այդպես մենք չհամաձայնեցինք: Առաջարկեցինք, որ մեզ տրամադրեն այլ բանկի հաշվեհամար: Սպասեցինք , որ մեզ ուղարկեն նոր հաշվեհամար այլ բանկից, որը նրանք տրամադրել են 3 օր առաջ: Մենք նոր հաշվեհամարով կազմեցինք պայմանագիրը , ուղարկեցինք, որ հաստատեն: Բայց առանց մեզ պատասխանելու նրանք չեղարկեցին համերգը, որի մասին մենք ինքներս տեսանք Ջամալայի էջում»,- նշել է Հայկ Անդրեասյանը: 

«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչը նաև կարևորել է այն, որ տոմսերի վաճառքը սկսվել է միայն այն բանից հետո, երբ Ջամալայի պաշտոնական էջում իրենց կողմից տեղադրվել էր Երևանում կայանալիք համերգի մասին տեղեկությունը: 

«Իրենց հետ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները մեզ մոտ կա՝ ուղարկված պայմանագրերը, նկարները և շատ այլ մանրամասներ: Քանի որ հաշվեհամարի խնդիրն էր միայն, որը իրենց կողմից էր առաջացել, ապա երկկողմանի որոշվեց, որ տոմսերի վաճառքն արդեն կարող ենք սկսել միչև այդ հարցի կարգավորումը: Այն պահից, երբ Ջամալայի պաշտոնական էջում տեղադրվեց պաստառն առ այն, որ Ջամալան այստեղ կունենա համերգ, սկսվեց տոմսի վաճառքը: Իր էջից ուղիղ հղումով անցնելով Tomsarkgh.am՝ մարդիկ գնում էին տոմսեր: Առանց իր պաշտոնական էջի հայտարարության մենք չէինք կարող սկսել գովազդային արշավը: Ասեմ ավելին՝ մենք ամբողջությամբ իրենց թելադրած կանոնակարգով ենք շարժվել», – հավելել է Հայկ Անդրեասյանը: 

Նա նաև նշել է, որ ամբողջ խնդիրը միայն ադրբեջանական բանկի հետ էր կապված, և նրանց կողմից անսպասելի չեղարկումը անհասկանալի էր, իսկ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել տոմսեր, կարող են վերադարձնել և վերցնել գումարը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը