Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)

14.07.2019, 13:49
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը:
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է «Առյուծ արքան» (The Lion King) ֆիլմի եզրափակիչ թիզերը։

Disney–ի կինեմատոգրաֆիստները հատուկ մեկնել են աֆրիկյան սավաննա` կենդանիների արքայի հայրենիք, որպեսզի հետևեն կենդանիների կյանքին և ֆիլմում առավելագույնս հստակ ներկայացնեն նրանց վարքագիծն ու բնակության միջավայրը, գրում է Segodnya.ua հրատարակությունը։  

Նոր թիզերում Ռաֆիկի կապիկը բոլոր կենդանիներին ցույց է տալիս փոքր Սիմբային։            

Նոր թիզերում հնչում են նաև նոր սաունդթրեքերը, որոնցից մեկը ձայնագրել է աշխարհահռչակ Բեյոնսեն։ Ցուցադրվում են նաև ցնցող անիմացիոն կադրեր, որոնց վրա աշխատել է Disney–ի նկարահանող թիմը։ 

«Առյուծ արքայում» Բեյոնսեն հնչյունավորում է էգ առյուծ Նալային։ Ֆիլմի ռեժիսորը Ջոն Ֆավրոն է: Կինոնկարի կոմպոզիտորը Հանս Ցիմերն է, ով աշխատել է 1994 թ.–ի օրիգինալ անիմացիոն ֆիլմի վրա: 

Նշենք, որ Հայաստանում «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուլիսի 18–ին։–0–