+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը. կայացել է տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)

20:55
19 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան։

«Ուրախ եմ, որ արդեն կարող եմ իմ երգն ու տեսահոլովակը ներկայացնել մրցույթի երկրպագուներին։ Մենք շատ երկար ենք աշխատել, ունեինք երգի մի քանի տարբերակ, բայց վերջում թե՛ ես, թե՛ մեր թիմն ընտրեցինք հենց այս երգը։ Այն շատ թրենդային է, պարային, բայց նաեւ ունի շատ կարեւոր ուղերձ. երբեք չհանձնվել եւ հիշել, որ միասին մենք կարող ենք հասնել ցանկացած բարձրունքի» - նշում է Մալենան։

14 ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի քամի» երգով։

Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով՝ Հայաստանը վերադառնում է «Մանկական Եվրատեսիլ», ինչը շատ սպասված նորություն էր ինչպես երկրպագուների, այնպես էլ պատանի արտիստների համար։

Малена

«Համաեվրոպական այս մրցույթը պատանի կատարողներին ամենամեծ ու ամենալայն հնարավորություններ տրամադրող հարթակներից մեկն է ու իսկական տոնախմբություն երեխաների ու մեծահասակների համար։ Ինչպես արդեն գիտեք, մեր երկիրը ներկայացնելու է պատանի, բայց շատ տաղանդավոր Մալենան։ Մրցութային երգի եւ տեսահոլովակի վրա հսկայական թիմ է աշխատել, եւ այսօր այդ աշխատանքի արդյունքը հանձնում ենք հանդիսատեսի դատին։ Հուսով եմ՝ չենք հիասթափեցնի»,- նշում է Դավիթ Ծերունյանը:

Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատոր՝ Արթուր Ղարայան, հագուստի դիզայնը՝ Արամ Նիկոլյանի։

«Անչափ ուրախ եմ եւս մեկ անգամ համագործակցել Հանրային հեռուստաընկերության, Մանկականն Եվրատեսիլ երգի մրցույթի ստեղծագործական խմբի և իհարկե Մալենայի հետ։ Մեր պատանի արտիստն իր գործի վարպետն է՝ նկարահանման տաղավարում ես աշխատում էի պրոֆեսիոնալ ու հասուն երգչուհու հետ։ Հուսամ՝ մեզ հաջողվել է տեսահոլովակի միջոցով փոխանցել «Քամի քամի» երգի տրամադրությունն ու էներգիան եւ մենք պատվով կներկայանանք մրցույթի երկրպագուներին» - նշում է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը։

Հիշեցնենք որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ