Հայտնի է «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսի բացման ամսաթիվը
15:46
13 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 7–ից ապրիլի 26–ը։
Հայաստանի ազգային պատկերասրահը և «Искусство Наций» հիմնադրամը (Ազգերի արվեստ) ներկայացնում են «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Կցուցադրվեն Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի շուրջ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:
«Նախագիծը ներկայացվել է շուրջ 11 երկրներում: Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ. սա Դալիի քանդակի՝ ամենամեծ, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ողջ աշխարհում: Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը», – նշվում է Facebook–ում ստեղծված Event–ում։
Նախագծի ղեկավարն է Արման Ծատուրյանը, համակարգողը՝ Մարիամ Դավթյանը։–0–
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը
Աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ
Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը «Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին
Մոսկվայի դրամատիկական թատրոնում ավարտվեց նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում մահացած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը․ ՎԻԴԵՈ