416.29
4.22
388.08
+15
Եղանակը Երևանում
Հայ

27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

11:47
28 Մարտի 2024

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի կողմից նախկին կնոջ ու նրա քրոջ նկատմամբ կատարված առերևույթ սպանության փորձի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։48-ին Գյումրիի բնակչուհուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը իրենց շենքի շքամուտքում դանակահարել է իրեն ու 26-ամյա քրոջը։ Ավելի ուշ, «Գյումրի» ԲԿ-ից հայտնել էին, որ հիշյալ բնակչուհիները մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ դանակահարությունը կատարել է 27-ամյա երիտասարդ։

Նախաքննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մինչև դեպքի օրը նախկին կնոջ ու նրա հարազատների հասցեին պարբերաբար հնչեցրել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ։

Մասնավորապես, պարզվել է, որ  27-ամյա երիտասարդի կողմից անձնական հարցերի հետ կապված վերջինիս և նրա նախկին կնոջ, քենու միջև եղել են լարված, անբարյացկամ փոխհարաբերություններ։

Այդ պատճառով երիտասարդը, մինչև դեպքի օրը շարունակաբար սպառնացել է նրանց, իսկ 2024 թվականի մարտի 24-ին' ժամը 14:45-ի սահմաններում վերջիններիս կյանքից զրկելու դիտավորությամբ գնացել է նրանց բնակության հասցե, սպասել շենքի բակում։

Загружается новость ... "Лево"

Նկատելով շենքին մոտեցող 32 և 27-ամյա քույրերին, երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, քայլել է նրանց հետևից, ապա ձեռքում պահած դանակով, միևնույն ժամանակ սպառնալիքներ հնչեցնելով, թիկունքից հարվածել է նախ նախկին կնոջ մեջքի, սրտի և աջ ոտքի տարբեր հատվածներին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը՝  քույրերին պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Սակայն, այլ անձի միջամտության արդյունքում, երիտասարդը չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, ինչից հետո դիմել է փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 194-ի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ),  44-155-րդ հոդվածի 1-ին մասով և  2-րդ մասի 9-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի կողմից ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ներկայացնել վերջինիս։ 

Մարտի 27-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նրան առաջադրվել է մեղադրանք վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար։

Միջնորդություն է ներկայացվել դատարան երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:29
27 Ապրիլի 2024
Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5–ի (ՎԻԴԵՈ)
Կադրեր Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի վայրից, 5 մարդ զոհվել է․ ՎԻԴԵՈ
21:05
27 Ապրիլի 2024
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը․ կա 4 զոհ և 9 տուժած (ՖՈՏՈ)
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը․ կա 4 զոհ և 9 տուժած (ՖՈՏՈ)
21:15
26 Ապրիլի 2024
Դիլիջանում Toyota–ն բախվել է կայանված Mercedes–ին ու գլխիվայր շրջվել
Խոշոր ավտովթար Դիլիջանում
12:05
26 Ապրիլի 2024
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է գլխի վնասվածքով
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է
21:15
23 Ապրիլի 2024
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ վարորդին հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ ՎԻԴԵՈ
11:44
23 Ապրիլի 2024
Սարսափելի դեպք Երևանում․ 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
Երևանում 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
11:12
23 Ապրիլի 2024
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա վիրավոր
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին
10:32
23 Ապրիլի 2024
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով