Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին։ Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, կտրել արգելապատնեշը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։