Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
24.03.2023,
14:58
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ծառուկյան» հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել Հատիս լեռան վրա պեղումներ իրականացնելու մասին, որի վրա նախատեսվում է կանգնեցնել Հիսուս Քրիստոսի հսկայական արձանը։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Իսկ եթե մեզ հաջողվի հայտնաբերել բնակավայրի կամ բերդի ավերակներ, ապա հիմնադրամը, նախապես կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում, իր վրա կվերցնի վերականգնման բոլոր աշխատանքները։ Հենց եղանակային պայմանները թույլ տան, և ձյունը հալվի, պեղումները կսկսենք»,- ասաց նախարարը ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, Քրիստոսի հսկայական արձանի կառուցման շուրջ բանակցությունները կսկսվեն միայն վերը նշված բոլոր աշխատանքների ավարտից հետո։–0–