Ֆորշը միկրոինսուլտ է տարել. երգչի որդին մանրամասներ է հայտնել հայրիկի առողջականից
29.04.2022,
19:53
Ֆորշը միկրոինսուլտ է տարել. երգչի որդին մանրամասներ է հայտնել հայրիկի առողջականից

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է, հայտնել է երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:
«Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- նշել է Արեգ Գևորգյանը:
Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ մանրամասնել են, որ արդեն մի քանի օր է՝ երգիչը հիվանդանոցում է: Երկու օրից դուրս կգրվի:
Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ երգիչ Ֆորշը սրտի կաթվածով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: -0-