Էնրիկե Իգլեսիասը, հնարավոր է, հաջորդ տարի գա Հայաստան
06.11.2019,
14:30
Էնրիկե Իգլեսիասը, հնարավոր է, հաջորդ տարի գա Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասը հաջորդ տարի կարող է գալ Հայաստան։
Ինչպես հաղորդում է armtimes.com–ը, այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նրա եղբայրը՝ Խորխե Իգլեսիասը։
Խորխե Իգլեսիասը, որը իր Berin Iglesias Art ընկերության միջոցով համագործակցում է Silk Note փառատոնի հետ, նշել է, որ խոսել են Էնրիկե Իգլեսիասի հետ և փորձում են հասկանալ՝ ինչպես նրա գրաֆիկում կարող են տեղավորել Silk Note 2020-ը։
Berin Iglesias Art կազմակերպությունը մասնաճյուղ է բացում Հայաստանում։ Փորձելու է հայ արտիստներին ներկայացնել արտասահմանում և արտասահմանցիներին Հայաստանում։–0–