Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)

08.05.2023, 10:56
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2023»–ին ներկայացնող Brunette–ը փայլել է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին։

Նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը: Այս կերպարով Բրյունետը ևս մեկ անգամ ընդգծում է հայ կնոջ յուրօրինակությունն ու ոգին:

Հագուստի դիզայները Նարեկ Ջհանգիրյանն է:

Brunette–ը Լիվերպուլում կայանալիք մրցույթին հանդես կգա մայիսի 11–ին երկրորդ կիսաեզրափակչում` երկրորդ համարի ներքո։ Նա կներկայացնի Future Lover ստեղծագործությունը։

Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13–ին։–0–