Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)

14.05.2023, 00:40
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ին ներկայացնող Brunette-ը փայլեց «Եվրատեսիլի» եզրափակչում: Նա կատարեց Future Lover ստեղծագործությունը:

Երգչուհին ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո։

Լիվերպուլում անցկացվող եզրափակչում ելույթ են ունենում մրցույթի հիմնադիր երկրների, այսպես կոչված, «Մեծ հնգյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա), ինչպես նաև «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկրի՝ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով մրցույթի եզրափակիչ դուրս եկան Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Չեխիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սերբիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Սլովենիայի ներկայացուցիչները։ -0-