Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը

03.07.2023, 14:11
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը։

«Մենք կոչ ենք անում DisneyPlus-ին չեղարկել սերիալը, որը փառաբանում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ թուրք բռնապետին և մարդասպանին, որի ձեռքերին միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյա նահատակների արյունն է», - նշում է ANCA-ն իր Twitter--ում։

Սերիալի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 29–ին։ Այն նվիրված է Թուրքիայի Հանրապետության 100–ամյակին։–0–