11-ամյա Էլեն Բադալյանի ձայնային տվյալներն ապշեցրել են «Ձայնը.Երեխաներ» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)

23.02.2019, 15:41
Մոսկվայի բնակչուհի, 11-ամյա Էլեն Բադալյանը կատարել է Սթիվի Ուանդերի Don’t you worry bout a thing երգը:
11-ամյա Էլեն Բադալյանի ձայնային տվյալներն ապշեցրել են «Ձայնը.Երեխաներ» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի բնակչուհի, 11-ամյա Էլեն Բադալյանը կատարել է Սթիվի Ուանդերի Don’t you worry bout a thing երգը «Ձայնը.Երեխաներ» շոուի կույր լսումներում` առաջացնելով ժյուրիի անդամների զարմանքն ու հիացմունքը:

Աղջնակի անթերի կատարումը ստիպել է շրջվել Սվետլանա Լոբոդային և Վալերի Մելաձեին, իսկ Պելագեան հարցրել է, թե ինչպես է հաջողվում այդպես երգել 11 տարեկանում:

Աղջիկը որպես մարզիչ ընտրել է Սվետլանա Լոբոդային: -0-