Օպերացիա «Ամանոր», առաքելությունը` ողջ մնալ

07.01.2020, 14:45
Ամանորյա տոներից հետո միշտ անխուսափելիորեն սկսվում է աշխատանքային առօրյան. առաջարկում ենք մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է արժանապատվորեն սկսել տարին և հնարավորինս խուսափել սթրեսից
Օպերացիա «Ամանոր», առաքելությունը` ողջ մնալ
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորյա հրաշքի սպասումից և Նոր տարվա հանդիսավոր դիմավորումից հետո միշտ անխուսափելիորեն սկսվում է աշխատանքային առօրյան։ Եվ այդ անցումը միշտ չէ, որ սահուն և անցավ է լինում։ 

Հոգեբանների խոսքերով, շատ մարդկանց մոտ տոներից հետո նկատվում է դեպրեսիա և սթրես։ Հենց այս օրերին են մարդիկ հաճախ ազատվում աշխատանքից, իսկ ոմանք անգամ փորձում են ինքնասպան լինել։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է արժանապատվորեն սկսել տարին և հնարավորինս խուսափել սթրեսից։ 

Սկզբից էր բանը...

интеллектуалы, молодежь, люди

Մի՛ դարձեք ինքնամփոփ։ Շրջապատող մարդկանց հետ խոսեք ձեր զգացմունքների մասին։ Դուք, անշուշտ, կհասկանաք, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան սկզբում թվում էր։ Աստիճանաբար անցեք ծրագրերին և նախաձեռնություններին, ու ինքներդ չեք էլ նկատի, թե ինչպես կյանքը կամաց–կամաց կդառնա գունեղ։ 

Մեզ կապել է երաժշտությունը...

джаз, музыка

Հենց երաժշտությունն է օգնում ազատվել կպչուն մտքերից և սթրեսից: Հատկապես խորհուրդ է տրվում լսել ջազ, որը ոգևորում է և ապագայի հույս տալիս: Համարվում է, որ ջազային երաժշտությունը բուժում է սթրեսից և դեպրեսիայից, օգնում է նոր խթաններ որոնել և կյանքին իմաստ է հաղորդում:

Տոներից, ինչպես գինեմոլությունից, հարկավոր է դուրս գալ աստիճանաբար

Мужчины женщины работа.jpg

Ամանորյա արձակուրդից հետո մի' փորձեք միանգամից ընկղմվել աշխատանքի մեջ և բոլոր գործերը միանգամից անել: Սկսեք հետամանորյա աշխատանքային շաբաթը գործընկերների և ղեկավարության շնորհավորանքներից, ստուգեք փոստը, զբաղվեք սիրած գործերով:

Սպորտը մեր ամեն ինչն է

 - рис.4

Տոնական օրերին խորհուրդ է տրվում ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Եթե դուք ալարում եք նույնիսկ մտածել վազքի կամ մարզումների մասին, ապա զբաղվեք յոգայով կամ լողով: Ֆիզիկական ակտիվության այդ ձևերը ավելի խնայող են, սակայն օրգանիզմը ճիշտ ուղղու վրա են դնում: Միաժամանակ, դուք «այրում» եք այն ավելորդ կալորիաները, որ կուտակել եք տոնական սեղանի շուրջ: Ծայրահեղ դեպքում, ուղղակի փորձեք շատ քայլել մաքուր օդին:

Հարկավոր է ավելի շատ ջուր խմել

лимон, вода

Դիետոլոգները խորհուրդ են տալիս տոներից հետո ավելի շատ խմել, ընդ որում, առաջին հերթին ջուր: Դա շատ պարզ է բացատրվում. հենց ջրի մեծ քանակն է արդյունավետորեն դուրս բերում օրգանիզմից տոքսինները, որոնք կուտակվել են ոգելից խմիչքի և շատ ուտելու հետևաքով: Եթե չեք կարող ուղղակի ջուր խմել, ապա կարելի է օգտագործել ջրով խառնած կիտրոնի հյութ: Թթվային միջավայրը վերականգնելուն նպաստում է հանքային ջուրը և կաթնամթերքը:

Կերեք շատ բանջարեղեն, կլինեք ասես Սոֆի Լորեն



Առաջինը, ինչ հարկավոր է անել աշխատանքային առօրյային վերադառնալուց առաջ, սառնարանը մաքրելն է և հին ու ժամկետանց մթերքը վերացնելը: Սակայն ոչ մի դեպքում պետք չէ սովին մատնվել, քանի որ դա կդառնա կրկնակի սթրես առանց այդ էլ տանջված օրգանիզմի համար։ Դրա փոխարեն հարկավոր է օգտակար սննդամթերք գնել` միրգ, բանջարեղեն, ոչ ճարպոտ թռչնամիս և ձուկ, կաթնամթերք:-0-