1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում (ՎԻԴԵՈ)

25.04.2021, 20:30
1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում. ՎԻԴԵՈ
1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում։

Կիրակի կայացած եզրափակչին մասնակցել է 17 ուժեղագույն արտիստ, որոնք պայքարել են նախագծի գավաթի համար։ Մելքոնյանը կստանա 1մլն ռուբլի և սեփական օրիգինալ սինգլը։

Եզրափակչում Սյուզաննան ուժերը չափել է Գարիկ Զաբելյանի հետ, ով նախկին եթերներում ցնցել է իր ելույթով հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին։–0–