Սևակ Խանաղյանն ու էպոտաժային Կամիլը`«Դեպի Եվրատեսիլ» նախագծում (ՎԻԴԵՈ)

16.01.2018, 17:01
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին:
Սևակ Խանաղյանն ու էպոտաժային Կամիլը`«Դեպի Եվրատեսիլ» նախագծում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հունվարի 15-ից «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը:

Ինչպես հատնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, այսօր դրանցից ևս հինգն արդեն հասանելի են:

1. Անգել – Heartbeat


2. Սևակ Խանաղյան – Քամի 

3. AlternatiV – Stare at me

4. Կամիլ շոու – Puerto Rico 

5. Տյոմ– Follow the ocean

«Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին: Մրցույթում կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ:-0-