Հայտնի են «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը ներկայացնող թեկնածուների երգերը (ՎԻԴԵՈ)

15.01.2018, 14:52
Հունվարի 15-18-ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի Youtube–յան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը:
Հայտնի են «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը ներկայացնող թեկնածուների երգերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հունվարի 15-18-ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի Youtube–յան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը:

Ինչպես հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, այսօր դրանցից հինգն արդեն հասանելի են.

Թամար Կապրելիան – Poison (Ari Ari)



Ամալիյա Մարգարյան – Waiting For The Sun 

Նեմրա – I’m A Liar 

Հայկ Կասպարով – Enamórame 

Սուրեն Պողոսյան – The Voice 

««Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սևակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գևորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։

Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։-0-