Մրցանակակիր և բազում երգերի հեղինակ.ներկայացնում ենք Հայկոյի թոփ դարձած երգերն ու տեսահոլովակները (ՎԻԴԵՈ)

29.09.2021, 17:40
Մենք ներկայացնում ենք Հայկոյի հիթ դարձած հինգ լավագույն երգերն ու տեսահոլովակները
Մրցանակակիր և բազում երգերի հեղինակ.ներկայացնում ենք Հայկոյի թոփ դարձած երգերն ու տեսահոլովակները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր. /Նովոստի-Արմենիա/. Այսօր հայտնի դարձավ, որ տաղանդավոր երգիչ, կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան) մահացել է: Նա ընդամենը 44 տարեկան էր:

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում է։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերը գրեթե ամբողջությամբ ախտահարված էին։

Արտիստը երգարվեստում իր առաջին քայլերը կատարել է 1990-ականներին:

Առաջին իր մրցանակը Հայկոն ստացել է 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ: 2006 թ. նա արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը:

Հայկոն 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

Հայկոն բազում երգերի հեղինակ ու մրցանակակիր է, ունի շատ ալբոմներ, նրա երգերը յուրաքանչյուրի համար հոգեհարազատ են և սիրված: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ:

«Նովոստի-Արմենիա»-ն ներկայացնում է երգչի հիթ դարձած հինգ լավագույն երգերն ու տեսահոլովակները: --0--