Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
28.11.2016,
12:24
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն, հաղորդում է Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամը։
Օպերան կբեմադրվի դեկտեմբերի 8–ին և 9–ին։ Ներկայացումների հատուկ հյուրն է աշխարհահռչակ բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն:
Ներկայացումը բեմադրվում է Նոր երաժշտական թատրոնի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի համատեղ ջանքերով:
«Maria de Buenos Aires»–ը ներկայացնում է Մարիա անունով աղջկա ողբերգական պատմությունը, որի ճակատագրում, ինչպես հայելում, արտացոլվել է տանգոյի պատմությունը։–0–