Մահացել է «Հարսնացուն հյուսիսից» և «Երջանկության մեխանիկա» լեգենդար ֆիլմերի ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը

24.10.2016, 12:10
78 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը:
Մահացել է «Հարսնացուն հյուսիսից» և «Երջանկության մեխանիկա» լեգենդար ֆիլմերի ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 78 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Հովհաննիսյանի ֆիլմերից շատերը մեծ ժողովրդականություն են վայելում, դրանց թվում են «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.) և այլն։

Ներսես Հովհաննիսյանը ծնվել է 1938 թ.–ի հոկտեմբերի 12–ին Երևանում։ Նա արժանացել է «Հայաստանի ժողովրդական արտիստ» կոչմանը։

Հովհաննիսյանը ՀՀ Կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ–ի Նախարարների խորհրդի դափնեկիր է, Հայկական ԽՍՀ–ի արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական կինոարվեստի ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է։ Հովհաննիսյանը վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում։–0–