«Էն Ում Ամանորն է». հրապարակվել է հայկական նոր Jingle Bells–ը (ՎԻԴԵՈ)

29.12.2019, 11:00
«Էն Ում Ամանորն է». հրապարակվել է հայկական նոր Jingle Bells–ը. ՎԻԴԵՈ
«Էն Ում Ամանորն է». հրապարակվել է հայկական նոր Jingle Bells–ը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հայ հանդիսատեսին ներկայացավեց Ամանորին նվիրված «Էն Ում Ամանորն է» երգը: Երգը կատարում է Սոնա Ռուբենյանը, նվագակցում է Գարիկ Պապոյանը: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Գարիկ Պապոյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որ երգը պատրաստման փուլում է, և խրախուսել, որ անկախ այս երգի հետագա հաջողությունից, գրվի նոր հայկական ամանորյա երգ, որն իր հաջողությամբ կկարողանա մրցել հանրահայտ հիթային «Jingle Bells» երգի հետ ոչ միայն Հայաստանում, այլև՝ աշխարհում:

Նշենք, նաև որ «Երևան 2020» միջոցառումների համար գրված ամանորյա այս երգը կենդանի կատարմամբ առաջին անգամ կհնչի դեկտեմբերի 31-ին՝ Հանրապետության հրապարակում, որտեղ ժամը 22:00-ից կլինի համերգային ծրագիր՝ հայ երգիչների մասնակցությամբ, ովքեր կկատարեն իրենց լավագույն երգերը: -0-