Հրապարակվել է XXI դարի 50 լավագույն կատակերգությունների ցանկը

15.07.2018, 18:35
Հրապարակվել է XXI դարի 50 լավագույն կատակերգությունների ցանկը:
Հրապարակվել է XXI դարի 50 լավագույն կատակերգությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Rolling Stone ամերիկյան ամսագիրը կազմել է XXI դարի 50 լավագույն կատակերգությունների ցանկը։

Ինչպես հաղորդում է lenta.ru–ն, առաջին հորիզոնականում է «Շոուի հաղթողները» ֆիլմը (Best in Show)։ Երկրորդ տեղում «Պտույտում» (In the Loop) և «Աղջիկների երեկույթը Վեգասում» կինոկատակերգություններն են։

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև «Խորթ եղբայրները», «Իդիոկրատիա», «Թոնի Էրդման», «Շոն անունով զոմբին», «40–ամյա կույս տղամարդը» և «Կյանք կադրի հետևում» կատակերգությունները։

Վերջին հորիզոնականներում են հայտնվել «Ֆանտաստիկ միստեր Ֆոքսը», «Ամերիկացի հոգեկան» (ֆիլմը համարվում է կրիմինալ դրամա, թրիլլեր, խմբգր.) և «Խոսքերը բավարար են» ֆիլմերը։

2017 թ.–ին նմանատիպ ցանկ էին կազմել Collider պորտալի կինոքննադատները։ Ցանկում ներառվել էր 35 ֆիլմ, այդ թվում` «Աղջիկների երեկույթը Վեգասում» և «Շոուի հաղթողները» ժապավենները։–0–