Հրաժեշտ տալով ձմռանը. փետրվարի մշակութային միջոցառումների ցանկը

30.01.2018, 21:15
Ներկայացնում ենք փետրվարին Երևանում սպասվող ամենավառ ու հետաքրքիր մշակութային միջոցառումների ցանկը:
Հրաժեշտ տալով ձմռանը. փետրվարի մշակութային միջոցառումների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Ընդամենը երկու օր է բաժանում մեզ ձմռան վերջին ամսվա սկզբից: Այդ կապակցությամբ «Նովոստի Արեմենիա» գործակալությունը ներկայացնում է փետրվարին Երևանում սպասվող ամենավառ ու հետաքրքիր մշակութային միջոցառումների ցանկը:

Փետրվարի 2-ին խորհրդային էստրադայի լեգենդներ Վախթանգ Կիկաբիձեն ու Նանի Բրեգվաձեն համատեղ համերգով հանդես կգան Mezzo ակումբում: Նրանք կկատարեն բոլորի կողմից սիրված ու անմոռանալի հիթերը:

Փետրվարի 6-ին Mezzo ակումբում կկայանա հայտնի երգիչ Արամ MP3-ի համերգը: Համերգին ելույթ կունենան նաև Գարիկ Պապոյանը ու Միքայել Ոսկանյանը:

Փետրվարի 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան` բեմադրված տաղանդավոր երիտասարդ ռեժիսոր, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան շրջանավարտ Նաիրա Ստեփանյանի կողմից:

Փետրվարի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա սիրահարների տոնին նվիրված համերգ: Հանդես կգան Սևակ Խանաղյանը, Սոֆի Մխեյանը, Սարգիս Ավետիսյանը, Գևորգ Մարտիրոսյանը ու Հայկ Դուրղանյանը:

Փետրվարի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի «Պեպո» ներկայացումը: Գլխավոր դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանը ու Արմեն Մարությանը:

Փետրվարի 18-ին օպերայի ու բալետի Ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի բեմադրող ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի «Գայանե» օպերան
Փետրվարի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես կգա Ռուսաստանի վաստակավոր երգիչ Գրիգորի Լեպսը:

Փետրվարի 24-ին օպերայի ու բալետի թատրոնում կներկայացվի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետը:-0-