424.04
4.13
401.82
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը

18:11
20 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը պետք է տեղի ունենար հունիսի 8–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սակայն չեղյալ հայտարարվեց, քանի որ նվագախումբը հրաժարվեց բեմ դուրս գալ։ Դահլիճում ներկա էին ինչպես տեղաբնակներ, այնպես էլ օտարերկրյա հյուրեր։

Ինչպես նշել է մշակույթի նախարարը «Ազատություն» ռ/կ–ի կազմակերպած Facebook–յան ասուլիսի ժամանակ, տեղի ունեցածի մեղքն իր վրա է վերցրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընդհանուր կառավարման հարցերի գծով փոխտնօրեն Նարեկ Անտոնյանը, ով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

Նախարարը խոսքով` այս ամենը խայտառակություն է, արտիստների պահվածքն` անթույլատրելի։

«Արտիստն արտիստ չէ, եթե կարող է տապալել ելույթը, երբ դահլիճում 750 հանդիսական կա, որոնց մեծ մասը եկել են արտասահմանից», – նշել է նա ու ավելացրել, որ այդ օրը հանդիսատեսի թվում էին նաև օտարերկրյա գործընկերներ, ովքեր հրավիրվել էին թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի կողմից նրա անձնական միջոցներով։

Տապալված բալետից մի քանի օր առաջ թատրոնի ադմինիստրատիվ կոլեկտիվի աշխատակիցներից 10–ը (թատրոնի կոլեկտիվի թիվն ընդհանուր առմամբ 583 է) հեռացվել էին աշխատանքից հաստատության աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։ Ընդ որում, «կրճատման» տակ հայտնված աշխատակիցների թվում էին գործադիր տնօրենի երեք տեղակալներ։

«Դա ադմինիստրատիվ աշխատակիցների պատասխանն էր կրճատումներին», –նշել է Ամիրյանն ու ավելացրել, որ հիմա թատրոնի բոլոր ներկայացումները սկսվում են 19։01–ից ոչ ուշ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
11 Հոկտեմբերի 2023
«Մայրիկ ջան». Ավրաամ Ռուսսոն հայալեզու երգ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
«Մայրիկ ջան». Ավրաամ Ռուսսոն հայալեզու երգ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին