Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)

13.10.2017, 21:05
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։

Զաալի Սարգսյանը 28 տարեկան է։ Նա Դոնի Ռոստովից է։ Շոուում նրան երկրպագելու է եկել ողջ ընտանիքը։ Երգիչը կատարել է «Հեռացիր» երգը։

«Շատ գեղեցիկ տեմբր է` համակող և ռեզոնանսային», – հայտարարել է ժյուրիի մյուս անդամը` Պելագեան։

Լեոնիդ Ագուտինն էլ իր հերթին նշել է, որ չի շրջվել, քանի որ Գրադսկին տենոր է փնտրում։

«Արժանի էիք, որպեսզի բոլորս շրջվենք», – նշել է Ագուտինը։–0–