Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները

12.12.2024, 14:48
Կհնչի նաև մաեստրոյին նվիրված հատուկ ստեղծագործություն՝ «Jamais» («Երբեք») երգը
Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները

։ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։

Այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կունենանք լսել նաև նրան նվիրված հատուկ ստեղծագործություն՝ «Jamais» («Երբեք») երգը։

Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ երիտասարդ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։

Երգը կատարվում է հայտնի արտիստների կողմից՝ Ֆրանսիայից և Հայաստանից․ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան,Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան, Էրիկ Կարապետյան;