Երևանի կենտրոնում տեղի կունենա դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ

10.08.2018, 13:49
Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ։
Երևանի կենտրոնում տեղի կունենա դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 12-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 12-ին՝ ժամը 19:00-23:00-ն մայրաքաղաքի Ազատության հրապարակում կանցկացվի «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան», – նշվում է տարածած հաղորդագրությունում:–0–