Սերժ Թանկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի տղան կատարում է SOAD–ի հայտնի երգը

05.04.2017, 13:39
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down Серж խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է արցախցի տղայի տեսանյութը, ով կատարում է խմբի «Lonely day» երգը:
Սերժ Թանկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի տղան կատարում է SOAD–ի հայտնի երգը
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down Серж խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է արցախցի տղայի տեսանյութը, ով կատարում է խմբի «Lonely day» երգը:

«Ես երջանիկ եմ, որ Արցախում եմ: Ինչպիսի հիանալի փոխակերպումներ է անցել այս վայրը: Նայեք այս տղային, ով կատարում է SOAD-ի «Lonely day» երգը: Նա իսկական ռոք աստղ է», - գրել է Թանկյանը:



  Թանկյանը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի, նրա կնոջ` դերասանուհի Արսինե Խանջյանի, ռեժիսոր Էրիկ Նազարյանի հետ օրերս այցելել է Արցախ:

Ապրիլի 3-ին Ստեփանակերտում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Խանջյանը ընթերցել է համատեղ հայտարարություն, որը հասցեագրված է աշխարհի ազատամիտ արվեստագետներին` կոչ անելով նրանց այցելել Արցախ, համագործակցել տեղի տաղանդների հետ, ներկայացնել նրանց աշխարհին և օգնել իրականացնել նրանց խաղաղ ժամանակներում ստեղծագործելու համամարդկային իրավունքը: -0-