Կուստուրիցան ցանկանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանել

25.12.2015, 16:57
Աշխարհահռչակ ռեժիսոր, հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ կցանկանար ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։
Կուստուրիցան ցանկանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ռեժիսոր, հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ կցանկանար ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։

«Ես բավականին հեշտ կինո նկարահանելու խոստում եմ տալիս։ Սակայն դա անելու համար թեման պետք է ինձ հուզի։ Հայոց ցեղասպանությունը չափազանց լուրջ թեմա է պարզապես որոշում ընդունելու և ֆիլմ նկարահանելու համար։ Հարկավոր է համակվել գաղափարով և գտնել կոնֆլիկտի սյուժեն։ Սակայն, եթե ամեն ինչ ստացվի, ես կանեմ դա», – ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Կուստուրիցան։

Կուստուրիցա. հայերն աշխարհում ճանաչված են որպես ցեղասպանություն վերապրած ազգ >>

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-