Հոլիվուդյան աստղ Ռայան Գոսլինգը աջակցել է «Խոստումը» ֆիլմի պրոմո-արշավին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12.04.2017,
15:25
«Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոմո–արշավին:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան հայտնի դերասան, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոմո–արշավին:
Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է Enough Project ընկերության Twitter-յան էջում, որը պայքարում է ցեղասպանությունների և մարդկության նկատմամբ հանցագործությունների դեմ:
«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն էր Երկրորդ աշխարհամարտից հետո: Ես #կպահեմ Խոստումը պաշտպանել մարդու իրավունքները Կոնգոյում», - ասել է Գոսլինգը:
Ընդ որում, դերասանը ուղեկցել է իր գրառումը #thePromisefilm հեշտեգով:
«Խոստումը» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է կունենա ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 27-ին:
Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:
Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:
Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։
Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-

Ryan Gosling vows to #KeepThePromise to help support human rights in #Congo. Will you join him? #RDC @esrailian @thepromisefilm pic.twitter.com/pSDxHMfaIX
— Enough Project (@EnoughProject) 11 апреля 2017 г.