Հայաստանի առաջին տիկինը երգ է գրել հայ զինվորի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

31.01.2017, 20:09
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգ է գրել հայ զինվորի մասին` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25–ամյակին։
Հայաստանի առաջին տիկինը երգ է գրել հայ զինվորի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգ է գրել հայ զինվորի մասին` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25–ամյակին։

Ռիտա Սարգսյանը երգի երաժշտության հեղինակն է։ Այն կոչվում է «Նամակ մայրիկին»։

Երգը կատարում է հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը։

Տեսահոլովակի սյուժեի հիմքում զինվորի պատմությունն է, ով զորանոցից նամակ է գրում մորը։

Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 28–ին։–0–