Համացանցում հայտնվել է Քրիստիան Բեյլի և Ժան Ռենոյի մասնակցությամբ Օսկարի հավակնող ֆիլմը՝ պատմող Հայոց ցեղասպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.09.2016, 13:05
Համացանցում հայտնվել է հոլիվուդյան «Խոստում» դրամայի թրեյլերը, որը հավակնում է ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին:
Համացանցում հայտնվել է Քրիստիան Բեյլի և Ժան Ռենոյի մասնակցությամբ Օսկարի հավակնող ֆիլմը՝ պատմող Հայոց ցեղասպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել է հոլիվուդյան «Խոստում» դրամայի թրեյլերը, որը հավակնում է ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին սիրո պատմություն ներկայացնող ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնին:

 - рис.1

«Խոստումը» փառատոնի ամենասպասված պրեմիերան է:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

 - рис.2

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից նախորդ տարի:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչոըհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-