Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
21:19
11 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնող Նարեն զբաղեցրեց 2-րդ տեղը:
Մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան, որը ներկայացնում էր 13-ամյա Լիսանդրոն՝ «Oh Maman!» ստեղծագործությամբ:
Քվեարկության արդյունքում Հայաստանը ներկայացնող Նարեն ստացավ 180 միավոր։
«Մանկական Եվրատեսիլի» հաղթող Ֆրանսիան ստացավ 203 միավոր: Երրորդ տեղում Վրաստանն է՝ 161 միավորով:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի 20-րդ հոբելյանական մրցույթը։
Մրցույթն այս տարի անցկացվեց «Spin the Magic» կարգախոսի ներքո: Մրցույթի խորհրդանիշը հայկական ավանդական նախշերով զարդարված հոլն է։
Երևանն ակտիվորեն պատրաստվում էր ընդունել «Մանկական Եվրատեսիլը», Հանրապետության հրապարակում կառուցվել է ամանորյա քաղաք՝ սահադաշտով և ատրակցիոնով։
«Մանկական Եվրատեսիլն» առաջին անգամ չէ, որ անցկացվում է Երևանում: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2011 թվականին՝ երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակի շնորհիվ։ Այս անգամ «Մանկական Եվրատեսիլը» Հայաստան է «բերել» երգչուհի Մալենան, ով 2021 թվականին Փարիզում կայացած մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել՝ կատարելով «Քամի, քամի» երգը։-0-