ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ իշխանությունները հատկացրել են մոտ 2,7մլրդ դրամ (շուրջ 6,83մլն դոլար) «Մանկական Եվրատեսիլ 2022»–ի կազմակերպման համար։
Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։
Երևանում «Մանկական Եվրատեսիլի» անցկացման համար նախատեսված միջոցները կտրամադրվեն պահուստային ֆոնդից։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մրցույթի կազմակերպման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 5մլրդ դրամ (շուրջ 12,65մլն դոլար)։
«Մանկական Եվրատեսիլ» երգի 20–րդ միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 11–ին Երևանի Մարզահամերգային համալիրում։ Մրցույթն այս տարի կանցնի «Spin the Magic» նշանաբանի ներքո։ Հայաստանը մրցույթին կներկայացնի 14–ամյա Նարեն։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում