Վարչապետը ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ է նշանակել (ՖՈՏՈ)
09.01.2020,
14:26
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ է նշանակվել. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Սարգիս Հայոցյանը 2016 թվականից աշխատում է Գիտության կոմիտեում՝ որպես գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ:
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանը ազատվել էր պաշտոնից նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին:-0-