Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. վարչապետի խոսնակ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

13.05.2020, 20:44

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակիցների մոտ  կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: 

Загружается новость ... "Лево"

«Երկու աշխատակիցներն այս պահին մեկուսացված են: Այս պահին տեղեկություններ չկան նրանց ընտանիքի անդամների վարակված լինելու մասին»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ 

Հայաստանում մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում:-0-