Վարչապետի հրաժարականը պահանջող «Արժանապատվության երթի» մասնակիցները նամակ են փոխանցել Գլխավոր դատախազությանը (ՎԻԴԵՈ)

16.12.2020, 19:49
Վարչապետի հրաժարականը պահանջող «Արժանապատվության երթի» մասնակիցները նամակ են փոխանցել Գլխավոր դատախազությանը. ՎԻԴԵՈ
Վարչապետի հրաժարականը պահանջող «Արժանապատվության երթի» մասնակիցները նամակ են փոխանցել Գլխավոր դատախազությանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արժանապատվության երթի մասնակիցները, որն այս րոպեներին անցկացվում է Երևանում, Գլխավոր դատախազությանը նամակ են փոխանցել՝ որոշ պահանջներով: Նրանք նշել են ժամկետները, որոնցով սպասում են գերատեսչության պատասխանն իրենց դիմումին:

Դատախազության շենքի մոտ ցուցարարները կարդում են գլխավոր դատախազին՝ Արթուր Դավթյանին ուղղված նամակը, որում նրանք կոչ են անում մինչև հինգշաբթի՝ 17:00-ն պատասխանել «Հայրենիքի փրկության շարժման» մի շարք հարցերին և անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել:

Մասնավորապես, երթի մասնակիցները պահանջում են հանրայնացնել տեղեկությունն այն մասին, թե արդյոք հարցաքննվել է Փաշինյանը, ինչպե՞ս է դա տեղ ունեցել և ինչ արդյունքեր են եղել, իսկ եթե ոչ՝ ապա թող դատախազը բացատրի, թե ինչու վարչապետին դեռևս չեն հարցաքննել:

Նաև նրանք ակնկալում են Մովսես Հակոբյանի գործի և նրա սկանդալային հայտարարությունների մասին տեղեկությունների տրամադրում՝ «հարուցվե՞լ է արդյոք քրգործ և որ փուլում է այն»: 

«Արժանապատվության երթը» սկսվել է Երևանի կրկեսի շենքի մոտ և շարժվել Գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն երթուղով, որտեղ ցուցարարները պատրաստվում են կոչ անել այդ ծառայությունների աշխատակաիցներին չկատարել Փաշինյանի հրամաններ: Երթը նախատեսվում է ավարտվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: -0-