Վաղվանից Երևանի կենտրոնի երթևեկի փոփոխություն կկատարվի

22.04.2025, 10:17
Վաղվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ փողոցներում
Վաղվանից Երևանի կենտրոնի երթևեկի փոփոխություն կկատարվի

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ փողոցներում։

Քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.

  •  Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
  •  Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան: