Թույլ ձյուն է սպասվում Հայաստանում
06.01.2017,
13:01
Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Հայաստանի գրեթե ողջ տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Հայաստանի գրեթե ողջ տարածքում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Մայրաքաղաքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում այդ օրերին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ.վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի, հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով: -0-