ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակել են ՀՀ Գլխավոր դատախության շենքի և մի շարք նախարարությունների շենքերի մուտքը: Երթի ընթացքում նրանք վերցրել են նաև մի քանի կենտրոնական փողոցներ, արգելափակելով նոր խաչմերուկներ:
Ապրիլի 17–ին «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկի և ցանցային պայքարի անցնելու մասին։
Զուգահեռաբար Հայաստանի Ազգային ժողովում անցկացվում է հատուկ նիստը, որի ժամանակ կընտրվի Հայաստանի վարչապետը։
Ցուցարարները երթ կազմակերպեցին Ֆրանսիայի հրապարակից և, հասնելով Գլխավոր դատախազության շենք, որոշում կայացրին այն արգելափակելու մասին։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կամավորներին փակել շենքի շքամուտքն ու ծառայողական մուտքերը և նախազգուշացրեց իր համախոհներին ակցիայի խաղաղ բնույթի մասին։
Ցուցարարների մյուս մասն անցավ փողոցով և արգելափակեց շենքը, որտեղ գտնվում է ԱԳՆ–ն, Կրթության և գիտության, Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները, ինչպես նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
Փաշինյանը կոչ արեց ոչ ոքին թույլ չտալ մտնել և դուրս գալ շենքերից։ -0-