«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը շոկ կառաջացնի

24.01.2017, 10:54
Խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական ցուցակն իսկական շոկ է առաջացնելու:
 «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը շոկ կառաջացնի
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական ցուցակն իսկական շոկ է առաջացնելու, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Պարբերականը նշում է, որ «Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասվում են անակնկալ «հայտնություններ»` այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլեւս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ:

Թերթի աղբյուրները պնդում են, որ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, տիրապետում են որոշակի լծակների, ինչպես նաեւ՝ ընտրական տարբեր տեխնոլոգիաների:

Թեև կոնկրետ անուններ չեն նշվում, սակայն պարբերականը վստահեցնում է, որ Ծառուկյանի կողքին նրանց հայտնվելը քաղաքական դաշտում շոկ է առաջացնելու: -0-