Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)

28.06.2017, 13:29
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ բացասական է վերաբերվում Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքին` լինի դա ռուսական, իսրայելական կամ թուրքական զենք։

Այս մասին նա խոսել է լրագրողների հետ հանդիպմանը։

Նախարարի կարծիքով, դա կապված է Ադրբեջանի անկանխատեսելիության հետ` ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության հետ։

Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան>>

Նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միայն ներքին և երբեմն վերլուծության դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ։

Ըստ նախարարի, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության ծրագիրը, որը ռազմավարական գործընկերության բավականին հավակնոտ ծրագիր է։ Եվ ըստ այդ ծրագրի, Հայաստանը ստանում է այն զենքը, որը գնում է Ռուսաստանում։ -0-