438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Տոնոյանը ԿՄԽԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում դատապարտված հայ քաղաքացու ճակատագիրը

21:06
27 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն երկուշաբթի Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ճակատագիրը։

Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։ Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով) ու այս երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։ 2019թ.–ի փետրվարի 27–ին Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Загружается новость ... "Право"

«Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, ով շինծու մեղադրանքների և բեմականացված դատավարության արդյունքում 2019թ. փետրվարին Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազարկման»,– նշվում է ՊՆ մամուլի հաղորդման մեջ։

Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ Կ.Ղազարյանին կանոնավոր կերպով տեսակցելու, ինչպես նաև ընտանիքի հետ նամակագրության նրա իրավունքի պատշաճ իրացումը երաշխավորելու նպատակով:
  
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու