Ծիծեռնակաբերդում ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26–ին
25.04.2025,
13:27
Մասնակցելու համար պետք է գրանցվել նախապես

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26–ին։
Ինչպես հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը, միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26–ին ժամը 11:00-ից 17:00-ն, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում:
Այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն: Մասնակցելու համար պետք է գրանցվել նախապես։