Թաիլանդում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հայեր չեն տուժել

12.08.2016, 15:14
Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
Թաիլանդում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հայեր չեն տուժել
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան, նշվում է Facebook սոցիալական ցանցում ՀՀ ԱԳՆ-ի էջում հրապարակված գրառման մեջ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հինգշաբթի և ուրբաթ Թաիլանդի հարավում գտնվող հանգստյան գոտիներում տեղի են ունեցել պայթյուններ և հրկիզումներ: Իշխանությունները կարծում են, որ հարձակումները կապված չեն միջազգային ահաբեկչության հետ, այլ տեղական չարագործների ձեռքի գործն են: Այս պաին հայտնի է, որ պայթյունների հետևանքով զոհվել է 4 մարդ, 30-ից ավել մարդ վիրավորում է ստացել:

«Տեղեկացնում ենք, որ ,նախնական տվյալներով, Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան», - նշել են ՀՀ ԱԳՆ-ի գերատեսչությունից: -0-