Սյունիքի բնակիչներն իրենց բարիքները կներկայացնեն «Սյունյաց ավանդույթներ» փառատոնում

28.07.2016, 20:44
Սյունիքի մարզի բնակիչներն իրենց բարիքները կներկայացնեն «Սյունյաց ավանդույթներ» փառատոնում Գորիսում:
Սյունիքի բնակիչներն իրենց բարիքները կներկայացնեն «Սյունյաց ավանդույթներ» փառատոնում
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզի բնակիչներն իրենց բարիքները կներկայացնեն «Սյունյաց ավանդույթներ» փառատոնում Գորիսում, հայտնում են միջոցառման կազմակերպիչները։

Փառատոնի ընթացքում սպասվում է Սյունյաց աշխարհի բերքուբարիքի, ավանդույթների, ծեսերի, ժամանցի, մրցույթների ու Սյունիքին բնորոշ ճաշատեսակների բազմազանություն։

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի և դոլմայի (Master Class) պատրաստում, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն:

Փառատոնը կբացվի օգոստոսի 12–ին ժամը 13։00–ին։ Միջոցառման կազմակերպիչներն են` «Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ, դրա անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014 թվականին Գորիս քաղաքում, և այն արդեն 3-րդ տարին անընդմեջ մեկ գաղափարի շուրջ հավաքում է Սյունիքի և Հայաստանի բոլոր այլ մարզերի բնակիչներին:-0-