Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը կրկին փակ է

19.02.2016, 10:40
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը, որով անցնում է Հայաստանից Ռուսաստան ցամաքային միակ երթուղին, փակ է տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը կրկին փակ է
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը, որով անցնում է Հայաստանից Ռուսաստան ցամաքային միակ երթուղին, փակ է տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։

Միաժամանակ, առավոտյան ժամը 9–ի դրությամբ, Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։ -0-