Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ իր կինը կապ չունի մայթերի սալիկների հետ, որոնք այս տարի փոխարինել են Մոսկվայի կենտրոնի ասֆալտե ծածկը:
2011թ.-ին Մոսկվայի քաղաքապետի նախաձեռնությամբ ասֆալտի փոխարեն սկսել են սալիկ տեղադրել: Նա նշել է, որ մայրաքաղաքի մայթերի շուրջ 90 տոկոսն ասֆալտապատ է, որն ամռանը հալչում է, իսկ աշնանն անշուք է դառնում: 2011թ.-ին Մոսկվայի կենտրոնական փողոցների մայթերին և մայրուղիներին նախատեսվում է ասֆալտի փոխարեն սալիկ տեղադրել: Այս կապակցությամբ շատ ԶԼՄ-ներ սկսեցին տեղեկացնել, թե այն տարիներին, երբ Սոբյանինը Տյումենի մարզպետն էր, նրա կինը մի ճանապարհաշինարարական ընկերության սեփականատեր էր, որը Տյումենի հրապարակներում սալիկներ էր տեղադրում, իսկ ճանապարհների վրա՝ գրանիտե եզրաքարեր:
«Իմ կինը դաստիարակ է, մանկավարժ, քաղաքականությամբ չի զբաղվում», - հայտարարել է Մոսկվայի քաղաքապետը երեքշաբթի «Вести FM» ռադիոկայանի ուղիղ եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև նշել է, որ հարկավոր է Մոսկվայի կենտրոնում ասֆալտը փոխարինել սալիկով: «Ասֆալտը մայթերին նույնն է, ինչ մեքենայի յուղը տապակի մեջ», - ընդգծել է Մոսկվայի քաղաքապետը:-0-